Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մոլագարություն պաղեստինյան ձևով

Մոլագարություն պաղեստինյան ձևով
05.02.2018 | 12:14

Գազայի հատվածում դեկտեմբերին լույս աշխարհ եկած եռյակին ծնողներն անվանել են Երուսաղեմ, Մայրաքաղաք, Պաղեստին՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ: Israel National News-ը գրում է, որ Նիդալ և Իսլամ ալ-Սաիքլի զույգի երկու որդին (Երուսաղեմ և Պաղեստին) և դուստրը (Մայրաքաղաք) ծնվել են Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի հայտարարությունից երկու շաբաթ անց: «Փառք Աստծո, ես եռյակ եմ ունեցել, և մենք կարողացանք նրանց անվանել՝ ի պատասխան Թրամփի որոշման»,- ասել է 25-ամյա մայրը՝ Իսլամը:


«Թրամփի որոշումը ոչ մի արժեք չունի: Երուսաղեմը մեր հավերժ մայրաքաղաքն է»,- հավելել է հայրը` 30-ամյա Նադալը:

Դիտվել է՝ 2616

Մեկնաբանություններ